Վանաձորում Opel-ը մխրճվել է КамАЗ-ի մեջ․ 95-ամյա վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ փետրվարի 2-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 20։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 165/4 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչներ 29-ամյա Գևորգ Գ․-ի վարած КамАЗ մակնիշի և 56-ամյա Սահակ Ա․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցամմբ՝ վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 95-ամյա Խորեն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի հիմնական պատճառներից մեկը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ պատկան մարմինները ոչ մի աշխատանքներ չեն կատարել ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Տեղեկություններ կան նաև, որ Opel-ի անվադողերը ոչ ձմեռային են։