Մամուլ

Վանաձորում կորել է աուտիզմ ունեցող 12-ամյա երեխա

Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ժամը հաղորդում է ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին:

«Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ ըստ ստացված հաղորդագրության` 2006 թվականի ծնված տղա երեխան նոյեմբերի 6-ին` ժամը 19:00-ի սահմաններում, տանից դուրս է եկել, գտնվելու վայրն անհայտ է: Երեխան ունի աուտիզմ:

Ձեռնարկվում են միջոցառումներ երեխային հայտնաբերելու ուղղությամբ: Երեխայի հարազատները հայտնում են, որ Արթուրի հագին կան հողաթափեր, ջինսե տաբատ, կարմիր ժակետ։

Երեխան չի խոսում, հրահանգներ կատարում է, կարելի է ձեռքը բռնել ու քայլել դեպի ոստիկանություն, կամ տեսնելու դեպքում անմիջապես զանգահարել 911, կամ ոստիկանություն։ Չի վախենում մթից, կենդանիներից, վախենում է ջրից, ջրային տարածքներից, սիրում է խանութներից սիրելի ապրանք վերցնել։

Կիսվել