Վանաձորի տներից մեկի լոգարանի վաննայում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի դի
Վանաձորի տներից մեկի լոգարանի վաննայում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի դի
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 18:20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության բրիգադը Տարոն 2 թաղամասի շենքերից մեկից մահացած վիճակում տեղափոխել է մի երեխայի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել իր բնակարանի լոգարանից:
Նրան լոգարանում հայտնաբերել են հարևանները: Վերջինս եղել է ջրով լի վաննայում՝ հեռախոսով և ականջակալներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրծքավանդակի հատվածում հոսանքահարման հետք կա:
Այս պահին դեպքի վայր են ժամանում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 14-ամյա Ինեսա Օ.-ն է:
Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը:
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: