Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ:
Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում: Նշենք, որ լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, կորոնավիրուսով հոսպիտալացված Իտալիայի քաղաքացին օրեր առաջ եղել է Վանաձորի կարի ֆաբրիկայում և շփվել այնտեղի աշխատակիցների հետ: