«Վայր ենք դնում մեր մանդատները». հայտարարություն
«Վայր ենք դնում մեր մանդատները». հայտարարություն
Սիսիան համայնքի ավագանու համամասնական ընտրություններում «Աշխատանք և Արդարություն» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել.
«Սիսիան համայնքի հարգելի՛ ընտրողներ, սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում միասնական ընդիմությունը՝ «Աշխատանք և արդարություն» դաշինքը և «Մեկ Հայաստան» կուսակցությունը ստացավ 7 մանդատ։
Համայնքային իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ էր 11 մանդատ։
Հոկտեմբերի 12-ին կայացած ավագանու անդրանիկ նիստին մասնակցելով ակնկալում էինք ստանալ ՔՊ-ի հետ համագործակցությունը մերժած ուժերի աջակցությունը։
Չստացանք․․․
Բացառելով ճնշումների ու խոստումների միջոցով համայնքի ղեկավար ընտրած ուժի հետ որևէ համագործակցություն՝ վայր ենք դնում մեր մանդատները։
«Աշխատանք և արդարություն» դաշինք
«Մեկ Հայաստան» կուսակցություն»»: