Մամուլ

Վայոց Ձորի մարզում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում մեծամասամբ մանկահասակ երեխաների դիմաց

Վայոց Ձորի մարզում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում մեծամասամբ մանկահասակ երեխաների դիմաց

Գերիների ծնողներին արհամարհած Փաշինյանը գնացել է Վայոց Ձորի մարզ՝ նախընտրական հանդիպումների։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանումմ է  Մեդիապորտ տելեգրամ ալիքից։

«Երկու օր առաջ Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները շուրջ 70 ժամ փակել էին մարզպետարանի ելումուտը՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը գա մարզ և պատասխանի հարցին՝ երբ է վերադարձնելու իրենց զավակներին: Փաշինյանն այդպես էլ չգնաց:

Իսկ այսօր նա Վայոց Ձորի մարզում նախընտրական ելույթներ է ունենում՝ մեծամասամբ մանկահասակ երեխաների դիմաց»,-գրում է ալիքը:

nikol pashinyan rupr

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը նույնպես ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանի՝ Վայոց ձոր կատարած այցից, որտեղ նրա հետ հանդիպմանը մեծ թվով երեխաներ են մասնակցում։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեոցնող դավաճանը կրկին գաղտագողի մեկնում է մարզեր… Դրա մամլո խոսնակը մի ժամ առաջ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և տեղեկացրել, որ կապիտուլյանտն այս անգամ Վայոց ձոր է մեկնել՝ չնշելով, թե կոնկրետ ո՛ր համայնքներ է վերջինս այցելելու… Ինչպես տեսնում ենք, «ժողովրդի վարչապետ» հորջորջող սույն կերպարը վախենում է ասել, թե ու՛ր է մեկնում…

Կրկին, վարչապետի հետ հանդիպման երկածների մեջ մեծ մաս են կազմում դպրոցահասակ երեխաները, որոնց ներկայությամբ, ինչպես մյուս հանդիպումների ժամանակ, դավաճան Նիկոլը խոսելու է շատ «մեծական» թեմաներից, որոնք ոչ մի երեխայի հետաքրքիր չէ…

Հ.Գ. Նիկոլի վիճակն այնքան վատ է, որ նույնիսկ այդքան քննադատություններից հետո նա և դրան սպասարկող թիմը չի հրաժարավում դպրոցահասակ երեխաներին դրա մարզային այցերի ժամանակ կազմակերպված միտինգներին բերելու գաղափարից. կարևորը մասսովկան ապահովվում է…»։

Կիսվել