Վահագն Հովակիմյանն ընտրվեց ԿԸՀ նախագահ
Վահագն Հովակիմյանն ընտրվեց ԿԸՀ նախագահ
ԿԸՀ նախագահ ընտրվեց Վահագն Հովակիմյանը 65 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։
ԱԺ-ն ընտրեց ոչ միայն ԿԸՀ նախագահին, այլև ԿԸՀ 6 անդամներին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը, Նունե Հովհաննիսյանը, Սիլվա Մարկոսյանը, Արմեն Սմբատյանը և Արուսյակ Տերչանյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը Տիգրան Մուկուչյանն է։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին, Մուկուչյանն այդ պաշտոնում է 11 տարի։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն պետք է նոր նախագահ ունենա մինչև հոկտեմբերի 12-ը:
Տեսանյութը ստորև