Մամուլ

Վահագն Ալեքսանյանը՝ ՔՊ-ի պատգամավորների վրա Արցախում քարերով հարձակվելու լուրերի մասին

Վահագն Ալեքսանյանը՝ ՔՊ-ի պատգամավորների վրա Արցախում քարերով հարձակվելու լուրերի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի գրառումը

«Առավոտից երեկո ազատ մամուլի, ազատ խոսքի ու էլի տարբեր բարձր բաների մասին խոսող որոշ մեդիատեռորիստներ այսօր առավոտվանից հերթական մեդիատեռորիստական ակտն են իրականացնում։

Արցախ

Հիմա էլ չգիտեմ էլ, թե ումից ստացած հոնորարի դիմաց հորինում են, որ ՔՊ-ի պատգմամավորների վրա Արցախում քարերով հարձակվել են։

Լավ ինչքա՞ն սրիկա պիտի լինես, որ նման բան հորինես, ինչքա՞ն պիտի թքած ունենաս արժանապատվությանդ վրա, որ չգիտեմ էլ ումից, չգիտեմ էլ որ երկրից ստացած ինչ-որ կոպեկների դիմաց նման սուտ հորինես»։

Կիսվել