Վախեցած են. Էջմիածնում փակվել են Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո փակվել են Էջմիածնում նրա ընտանիքին պատկանող գազալցակայանները:
Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում գտնվող գազալցակայանը, որը տարիներ շարունակ վտանգավոր է եղել մարդկանց կյանքի համար, ապամոնտաժվել է: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ Մարգարա-Էջմիածին տանող գազալցակայանը, որը եւս կապվում է Գրիգորյանների հետ: Բացի այս, Գրիգորյաններին պատկանող Էջմիածնի «Ունիվերմագ»-ի, ինչպես նաեւ «Լեժանկա» կոչվող առեւտրի կետերի տաղավարների վարձերը զգալի նվազել են:
«Լեժանկա»-ի առեւտրականները փոխանցեցին, որ Գրիգորյանները կատարվածից հետո վախեցած նվազեցրել են տաղավարի վարձը՝ 60 հազարից դարձնելով 30 հազար դրամ:
Նշենք, որ այս տարածքում մարդիկ «լեժանկաների» վրա հագուստ եւ այլ իրեր են վաճառում, իսկ տարածքը պատկանում է Մանվել Գրիգորյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում