ԺամանցՏեսանյութ

Վազգեն Սարգսյանն իր մայրիկին համոզել է, որ Նոր տարվա սեղանի շուրջ երգի (Տեսանյութ)

97-ի առաջին ժամերին Վազգենը գիշերով հասնում է գյուղ, հավաքում է գյուղի մեծերին, մանուկներին ու իր տարած մեծ տոնածառն են զարդարում գյուղի կենտրոնում:

Հետո դրսում սեղաններ են բացում, ամեն մեկը մի բան է բերում իր տանից ու նստում են շնորհավորելու ու Վազգենը հերթով երգացնում է բոլորին և առաջինը Գրետա մայրիկին:

Սիրուն, մաքուր, հայկական ու հայի երգեր, նոր տարվա համար մի քիչ էլ տխուր, բայց մաքուր, անմիջական, պարզ, մարդկայնորեն, հարևանավարի, բարեկամավարի, հացով, հայավարի։

Կիսվել