Սևանում ջրահեղձ եղած 25-ամյա երիտասարդը հեծանավակով է եղել. մանրամասներ դեպքից
Սևանում ջրահեղձ եղած 25-ամյա երիտասարդը հեծանավակով է եղել։ Սեւանա լճի «Լագունա լողափ»-ում երեկ ջրահեղձ եղած 25-ամյա երիտասարդը Տավուշի մարզից է եղել, Սեւանա լիճ էին գնացել ընտանիքով` հանգստանալու նպատակով:
Այս մասին ասաց Սեւանի ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը:
«25-ամյա երիտասարդը եւ 13-ամյա երեխան հեծանվանավակով են եղել: Նրանք մոտ 50 մետր ափից հեռացել են, հավանաբար ցանկացել են լողալ, երբ դեպքը տեղի է ունեցել: Ջրի խորությունը այդ վայրում 2 մետր է եղել, երեւի լողալ չեն իմացել»,- ասաց Արմեն Ճզմաչյանը:
Նրա խոսքով` 13-ամյա երեխային ափից են օգնության հասել:
Աղբյուր՝ News.am