Ստեփանակերտում մեկնարկել է հանրահավաքը (Տեսանյութ)
Ստեփանակերտում մեկնարկել է հանրահավաքը (Տեսանյութ)
Ստեփանակերտում մեկնարկել է հանրահավաքը, որը նախաձեռնել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը:
Նախօրեին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կոչ էր արել միանալ այսօր կայանլիք հանրահավաքին՝ գրելով. «Վաղը մենք նշելու ենք Մայիսի 9-ը, մեր հաղթանակի օրը: Այդ օրը մեզ համար միշտ եղել է հաղթանակի օր:
Ես կոչ եմ անում ձեզ, որ միանանք եւ աջակցենք երիտասարդներին, որոնք մի քանի օր առաջ սկսել են շատ կարեւոր բան:
Նրանք սկսել են ցույց տալ, որ չեն ենթարկվում եւ ուզում են իրենք իրենց ապագան կերտել, այլ ոչ թե ուրիշները: Նրանք վաղը՝ 12:00-ին որոշել են հրապարակում անել հանրահավաք, որ բոլորին ներկայացնեն իրենց գործն ու տեսլականը:
Ես աջակցում եմ նրանց, կոչ եմ անում միանալ հանրահավաքին եւ միասին ցույց տանք, որ հիշում ենք մեր հաղթանակները: Վստահ ենք, որ մեր հաղթանակներն առջեւում են»: