Ստեփանակերտի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սաննիկովայի դին
Ստեփանակերտի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սաննիկովայի դին
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի և քրեական հետախուզության վարչությունների, Ասկերանի շրջանային բաժնի, ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի և ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված համապատասխան որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր` ժամը 12։30-ին Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սաննիկովայի դին։

Նշանակվել է դատբժշկական փորձաքննություն։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։ Նշենք, որ Օ.Սանիկովան Կարկառ գետում անհետացել էր մայիսի 9-ին։
Հերթապահ մասում հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին, որից հետո սկսվել էին որոնողափրկարարական աշխատանքները։