Ստամբուլում Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցի օրը հնչել է ժողովրդական «Սարի աղջիկ» երգը
Ստամբուլում Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցի օրը հնչել է ժողովրդական «Սարի աղջիկ» երգը
Ստամբուլի «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի պանության 13-րդ տարելիցի օրը՝ հունվարի 19-ին, Թուրքիայում և արտասահմանում հիշատակի միջոցառումներ են անցկացվել:
Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը
Ստամբուլում՝ «Ակոս» թերթի նախկին խմբագրության շենքի մոտ, որտեղ հայտաբերվել է Դինքի դին, տեղի է ունեցել ոգեկոչման գլխավոր միջոցառումը:
Մարդաշատ միջոցառման ժամանակ հնչել է հայ ժողովրդական «Սարի աղջիկ» հանրահայտ երգը, ինչպես նաև հատվածներ Դինքի նախկին ելույթներից:
Թուրքական «Gazete karınca» լրատվական կայքի թղթակիցը ֆոտոշարքով ներկայացրել է այդ միջոցառումը: