Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ Ոստիկանության ակադեմիայում
Երեկ գիշեր Ազատության պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 18:00-ին՝ Ոստիկանության ակադեմիայում, Ծովակալ Իսակով 29 հասցեում:
Հիշեցնենք, հոկտեմբերի լույս 16-ի գիշերը միջադեպ է տեղի ունեցել Ազատության հրապարակում, որի հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելիս 38-ամյա ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը զոհվել է, իսկ նրա համածառայակից Արսեն Հակոբյանը՝ ստացել վնասվածքներ գլխի շրջանում:
Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, զենքը խլելու և ոստիկանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են 18 և 16-ամյա երկու եղբայրներ, ովքեր այդ ողբերգական միջադեպից առաջ գողություն են կատարել։