Մամուլ

Սպանությունների համար պետության անունից ներողություն չեն խնդրում, այլ բացահայտում են սպանությունները. Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երբ դու ասում ես, որ «մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է», իսկ էսօր ասում ես` «պետության անունից ներողություն եմ խնդրում մարտի 1-ի զոհերի հարազատներից» ուրեմն դու նվազագույնը ՍՏԱԽՈՍ ես:

Դու քո քաղաքական շահերիդ համար ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ես ու ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ես մարտի 1-ն ու ոճրագործության հետևանքով զոհվածների հարազատներին, դու չես բացահայտել ու չես էլ բացահայտելու Մարտի 1-ը, քանի որ այն քո համար միայն ու միայն մանրադրամ է ներքաղաքական հարցերում:

Ու ասեմ, Նիկոլ, դու նենց արեցիր, որ ես վերջին 11 տարիների ընթացքում առաջին անգամ, մարտի 1-ին չկարողանամ գնալ Մյասնիկյանի արձանի հրապարակ և հարգանքի տուրք մատուցել մեր սպանված եղբայրների հիշատակին: Այ սրա համար կարաս ներողություն խնդրել:

Հ.Գ. Սպանությունների համար պետության անունից ներողություն չեն խնդրում, այլ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ են սպանությունները, իսկ քո ասածը էժանագին մանիպուլյացիա և պատասխանատվությունից խուսափելու փորձ է որը վայել չէ անգամ ամենահետամնաց երկրի Ճ կլասի ձեռնածուին:

Հ.Գ.2 Ավելորդ հուզականության համար ներող եղեք, մարտի 1-ն ինձ համար վերքաղաքական թեմա է»:

Կիսվել