Սուր վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ հնարավո՞ր է գարնանային արձակուրդը շուտ մեկնարկի. պարզաբանում
Սուր վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ հնարավո՞ր է գարնանային արձակուրդը շուտ մեկնարկի. պարզաբանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել. սուր վարակիչ հիվանդությունների աճով պայմանավորված՝ արդյոք հնարավո՞ր է՝ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ:
«Սուր վարակիչ հիվանդությունների աճի և համաճարակային իրավիճակի առկայության դեպքում ՀՀ դպրոցներում կանխարգելիչ միջոցառումները նախաձեռնվում և իրականացվում են՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության ցուցումների:
Արձակուրդ ևս կարող է սահմանվել Առողջապահության նախարարության համապատասխան միջնորդության առկայության դեպքում:
Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանվել և կիրառվում է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար:
Այդ նպատակով ուսումնական հաստատություններ մուտք գործող բոլոր երեխաները, մանկավարժները և այլ աշխատակիցները ջերմաչափվում են:
Ջերմության և հիվանդության այլ ախտանիշների առկայության դեպքում արգելվում է նրանց մուտքը դպրոց,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: