Սուրմալուի պայթյունի գործով «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենն ազատ է արձակվել
Սուրմալուի պայթյունի գործով «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենն ազատ է արձակվել
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են, իսկ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենին կալանավորելու միջնորդությունը մերժվել է: Այս մասին Bavnews.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Կալանավորված մյուս երեք անձինք տնտեսվարողեր են, որոնց անունները ևս հայտնի չեն։ Հայտնի է, որ մեկը պահեստ շահագործող է։ Վերջիններս մեղադրվում են անզգուշությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու մեջ:
Հիշեցնենք, որ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով մահացավ 16 մարդ, ևս մեկը համարվում է անհետ կորած։