Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս չեղարկվել է
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս չեղարկվել է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոսի Հանրապետություն չեղարկվել է, պատճառը Հայաստանում սահմանային իրավիճակի սրումն է: Այս մասին թվիթերում գրել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը:
«Այսօր հեռախոսազրույց ունեցա իմ հայ գործընկերոջ հետ՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով նրա՝ Կիպրոս ծրագրված այցի չեղարկումից հետո։
Մենք հաստատեցինք մեր երկրների միջև հիանալի հարաբերությունները, ինչպես նաև Հունաստանի հետ Եռակողմ ծրագրի մեր համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում։
Լիարժեք աջակցություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդին: Մեր երկուստեք ցանկությունն է հանդիպել մոտ ապագայում՝ հենց որ հանգամանքները թույլ տան»,- գրել է նա: