Մամուլ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն՝ 76-ամյա տղամարդուն վերակենդանացնելու դեպքի մասին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն՝ 76-ամյա տղամարդուն վերակենդանացնելու դեպքի մասին

Ի պատասխան

«Առեղծվածային դեպք Երևանում. Դատաբժիշկն արձանագրել է տղամարդու մահը, դին տեղափոխվել է դիահերձարան, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բժիշկներն էլ վերակենդանացրել են նրան»

վերտառությամբ հոդվածի` հայտնում ենք, որ մայիսի 12 -ին, ժամը15:40-ի սահմաններում, Երևանի խնամքի կենտրոններից մեկից շտապ օգնությունը «կլինիկական մահ» նախնական ախտորոշմամբ, անմիջապես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարան է բերել մի քաղաքացու։ Մեր կլինիկայում կատարվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներն` ընդլայնված ծավալով, գրագետ աշխատանքի արդյունքում հաջողվել է վերականգնել բուժառուի կարևոր կենսական ցուցանիշները։

Նա հոսպիտալացվել է ինտենսիվ խնամքի բաժանմունքում։

Կիսվել