Աշխարհ

«Սոյուզ-2.1ա» հրթիռը «Պրոգրես» բեռնատար տիեզերանավով տեղադրվել է արձակման հարթակում

«Սոյուզ-2.1ա» հրթիռը «Պրոգրես» բեռնատար տիեզերանավով տեղադրվել է արձակման հարթակում

«Սոյուզ-2.1ա» հրթիռը «Պրոգրես ՄՍ-19» բեռնատար տիեզերանավով տեղադրվել է Բայկոնուր տիեզերակայանի արձակման հարթակում։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել են «Ռոսկոսմոս» պետական ​​կորպորացիայից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

raket

«Շաբաթ օրը՝ 2022 թվականի փետրվարի 12-ին, «Սոյուզ-2.1ա»/«Պրոգրես ՄՍ-19» տիեզերական նշանակության հրթիռը տեղափոխվել է թիվ 31 հարթակի արձակման համալիր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հրթիռի արձակումը նախատեսված է Բայկոնուր տիեզերակայանից 2022 թվականի փետրվարի 15-ին՝ Մոսկվայի ժամանակով 07:25-ին։ 

Կիսվել