Օգտակար

Սոխ ուտելը օգտակար է մի շարք հիվանդությունների դեպքում

Սոխ ուտելը օգտակար է մի շարք հիվանդությունների դեպքում

Բոլորը գիտեն, որ սոխը շատ օգտակար է, բայց ոչ բոլորն են պատկերացնում, թե որքան:

Bavnews.am-ը իր ընթերցողին է ներկայացնում սոխի օգտակար հատկությունները և՝ որ դեպքում է այն պետք պարտադիր օգտագործել։

Օրգանիզմի համար այս բանջարեղենի օգտակար հատկությունները անփոխարինելի են:

Սոխ

Պրոֆիլակտիկ և բուժիչ միջոց մի շարք հիվանդությունների դեպքում

Սոխը իր մեջ պարունակում է օրգանիզմի համար անչափ օգտակար նյութեր։

Օրական մեկ միջին չափի սոխ ուտելը ցանկացած վիճակում (հում կամ եփած) շատ օգտակառ կլինի, հատկապես այժմ՝ ցուրտ եղանակին, երբ տարածված են օդակաթիլային վարակները:

Ավանդական բժկությունը ևս խրախուսում է սոխի օգտագործումը։ Այստեղ հաճախ սոխը օգտագործվում է ոչ թե որպես մոնո միջոց, այլ զուգորդվում է մթերքների հետ, որոնք նույնպես ունեն են բուժիչ հատկություններ:

Օրինակ ՝ մեղրով, ծիրանի չիրով, բողկով, ալոեով (հալվե) և այլն:

Նման մթերքների սոխի հետ միասին օգտագործումը օգնում է վերին և ստորին շնչուղիների հիվանդությունների բուժման ընթացքում, ինչպես նաև մաշկի և լորձաթաղանթների սնկային վարակների դեպքում:

Մաշկաբանականության մեջ այն անփոխարինելի միջոց է իր ակտիվ բուժիչ ազդեցության շնորհիվ, հիվանդությունները, ինչպիսիք են ռևմատիզմը, դերմատիտը, պապիլոմաները, գորտնուկները, ճաքերը:

Սոխի և հին խոզապուխտի խառնուրդն օգտագործվում է ոտքերի վրա ճաքերը բուժելու համար, իսկ սոխի հյութը և գերչակի յուղը օգտագործվում են մազաթափության և մազերի փխրունության դեմ:

Ամռանը պետք է սոխով քսեք մոծակների խայթոցների տեղերին, սա կվերացնի քորն ու գրգռումը մաշկից:

Այս մեղմացնում է կոկորդի ցավին, օգնում է մրսածության ժամանակ:

Օգնում է նվազեցնել արյան խոլեստերինը և կանխում է աթերոսկլերոզը:

Բարձրացնում է ախորժակը, նպաստում է մարսողական հյութերի և լեղու արտադրությանը, խթանում է աղիների լավ աշխատանքին:

Բայց հարկ է հիշել, որ սոխ հում վիճակում խորհուրդ չի տրվում ուտել ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող մարդկանց (գաստրիտ, ստամոքսի խոց), քանի որ այն կարող է առաջացնել լորձաթաղանթի գրգռում:

Սոխն ունի հակաբորբոքային, հակաօքսիդիչ ազդեցություն, ուժեղացնում է մազանոթները, ամրացնում է իմունիտետը:

Եվ վերջում նշենք, որ իր անգնահատելի բուժիչ հատկությունների շնորհիվ սոխը հիանալի բաղադրիչ է շատ ուտեստների համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Bavnews.am-ը։

Կիսվել