Մամուլ

Սոթքի ոսկու հանքավայրի 200 աշխատակիցներին տարհանում են. կրակոցներ են հնչում

Սոթքի ոսկու հանքավայրի 200 աշխատակիցներին տարհանում են. կրակոցներ են հնչում

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներն այս պահին տարհանվում են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Հանքի տարածքում այս պահին կրակոցներ են հնչում, ինչով պայմանավորված էլ որոշում կայացրինք դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին»,–ասաց Գրիգորյանը` հավելելով, որ շուրջ 200 աշխատակից է տարհանվում։

սոթքի հանք

Նա նշեց նաև, որ հանքը կվերսկսի իր աշխատանքն իրավիճակի կայունացումից հետո։

Կիսվել