Մամուլ

Սոթքի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Սոթքի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս

ArmLur.am-ը գրում է. Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում մեկուսացումներն ու ինքնամեկուսացումները շարունակվում են։

Բանն այն է, որ երեկ ArmLur.am-ի տեղեկություններով կորոնավիրուս է հայտնաբերվել Սոթքի հանքի աշխատակիցներից մեկի մոտ, որը մի քանի օր ջերմում էր։ Այսօր արդեն թեստավորումից հետո նրա մոտ հաստատվել է վիրուսը, և  մեկուսացրել են նրա ընտանիքի անդամներին ու անմիջական շփում ունեցող մարդկանց։

Նշենք, որ Վարդենիսում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 20-ը, կատարվել են մեծ թվով թեստավորումներ և մեկուսացումներ։

Սակայն առաջիկայում նոր դեպքեր կհաստատվեն, քանի որ բնակիչների շփման շրջանակը մեծ է։

Կիսվել