Սոդան հրաշալի միջոց է աչքերի տակի փոսիկները և սև շրջանակները վերացնելու համար
Սոդան հրաշալի միջոց է աչքերի տակի փոսիկները և սև շրջանակները վերացնելու համար։
Կանայք ու աղջիկները հաճախ բողոքում, անհանգստանում են աչքերի տակի փոսիկների և սև շրջանակաների համար։ Բայց դրանց համար կա այս հրաշալի միջոցը, որը կարող եք պատրաստել ինքնուրույն, տանը և զերծ մնալ տոնային քսուկների մեծ քանակությունից։
Աչքերի տակի փոսիկներ
1․ Առաջին միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է՝ շատ քիչ քանակությամբ, ցանկացած սնուցող կրեմ և թեյի գդալի ծայրով սոդա։ Խառնեք միմյանց ու քսեք աչքերի շուրջ։ Երբ անցնի 10-15րոպե, պետք է լվանաք գոլ ջրով։
2․ Երկրորդ միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է՝ 1 թեյի գդալ սոդա, 1 սուրճի բաժակ տաք ջուր կամ որևէ խոտաբույսով պատրաստված թեյ։
Երբ խառնելուց հետո այն արդեն կլուծվի, թաթախեք բամբակյա բարձիկները բաժակի մեջ և դրեք աչքերին։
15 րոպե անց կարող եք վերցնել ու լվանալ տաք ջրով։
Այս միջոցներից որևէ մեկը կիրառելու դեպքում, պետք է կրկնեք շաբաթվա մեջ 2-3 անգամ և կամաց-կամաց կտեսնեք արդյունքը։