Սննդակարգում աղի և շաքարավազի օգտագործումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը․ Արսեն Թորոսյան
Սննդակարգում աղի և շաքարավազի օգտագործումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը․ Արսեն Թորոսյան
Նախարարի խոսքով՝ Հայաստանում աղն օգտագործվում է 2 անգամ շատ, քան կարելի է, և աղը ծխախոտի նման կարող է սպանել մարդկանց: Շաքարավազն ու տրանս-ճարպերն իրենց հերթին մեծացնում են շաքարային դիաբետի և շատ այլ հիվանդությունների զարգացման ռիսկը:
Նախարարը նշել է, որ աղի չարաշահման դեմ բավականին դժվար է պայքարել, սակայն անհրաժեշտ է աշխատել Հայաստանում առողջ կենսակերպի մշակույթի ներդրման ուղղությամբ, ինչի շնորհիվ էլ կհաջողվի նվազեցնել բազմաթիվ հիվանդությունների առաջացման ռիսկը:
«Ծխելուց հրաժարվելը չափազանց կարևոր է: Վերջերս մենք խորհրդակցություն անցկացրեցինք և որոշեցինք կոնկրետացնել մեր հակածխախոտային քաղաքականության ընդհանուր սկզբունքները: Սակայն անհրաժեշտ է ևս մեկ կարևոր բաղադրիչ հավելել՝ առողջ սնվելու խնդիրը:
Այս մասին պետք է շատ խոսել: Մեր իրականության մեջ մարդիկ մինչև վերջ չեն գիտակցում անառողջ սնվելու ռիսկերը, թե ինչ հիվանդությունների դա կարող է հանգեցնել»,- ասել է վարչապետը: