Սյունքիում ուժեղ քամու հետևանքով երկաթե խողովակը պոկվել ու ընկել է բնակելի շենքի վրա
Սյունքիում ուժեղ քամու հետևանքով երկաթե խողովակը պոկվել ու ընկել է բնակելի շենքի վրա
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի տանիքին երկաթյա խողովակ է ընկել։
Պարզվել է, որ չգործող կաթսայատան խողովակը՝ մոտ 20 մետր երկարությամբ և 1 մետր տրամաչափով, ուժեղ քամու հետևանքով ընկել է երկհարկանի բնակելի շենքի տանիքից։
Վնասվել են տանիքի կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 150քմ), 2 էլ․ սյուն և 1 թթենի․ տուժածներ չկան:
Ուժեղ քամու հետևանքով Մեղրի քաղաքի որոշ թաղամասեր հոսանքազրկվել են ու տեղական իշխանությունները անում են ամեն ինչ՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ու մինչ հրշեջ-փրկարարներն ու Մեղրիի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետի գլխավորւթյամբ, աշխատանքներ էին կատարում, Մեղրիի ոստիկանության բաժնի պետի գլխավորությամբ ոստիկանները սահմանազատում էին համապատասխան վայրերը, որպեսզի հրշեջ-փրկարաներն առանց խոչընդոտի աշխատեն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է՝ ուժեղ քամու հետևանքով շրջվել է խորհրդային տարիներին կառուցված ընդհանուր ջեռուցման կաթսայատան երկաթե խողովակը, որը ընկել է երկհարկանի բնակելի շենքի տանիքին։