Սյունիքում հայ զինվորականները հայհոյանքներ տեղալով հանձնում են մարտական դիրքերը (Տեսանյութ)
Սյունիքում հայ զինվորականները հայհոյանքներ տեղալով հանձնում են մարտական դիրքերը (Տեսանյութ)
Սյունիքում հիմա հայ զինվորականներն իրենց մարտական դիրքերը հանձնում են ադրբեջանական կողմին՝ հայհոյանքներ տեղալով իշխանությունների հասցեին:
«Այս տարածքում մարդկանց տներ է, գոմեր, տնակներ, եւ այս բոլորը տալիս են թուրքերին, պոստերն ենք թողնում գնում: Բա սա ճի՞շտ է: Հասնում են գյուղի տակ: Հենա, տղերքը սնարյադները բարձում են, որ գնանք: Էս էլ էն թուրքին տալիս»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտարարել էր, որ վաղը մինչև ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն։
«Պաշտպանության նախարարության կողմից հրաման է իջեցվել, որ բոլոր այն դիրքերը, որոնք զբաղեցրած են եղել մեր կողմից՝ Կապանի պաշտպանության համար՝ վաղը մինչեւ ժամը 17։00-ն հանձնել թշնամուն:
Կապանը դառնում է անպաշտպան: Ես ասում էի՝ եթե հանկարծ նման իրավիճակ ստեղծվի եւ հասնենք ԽՍՀՄ-ի ժամանակվա սահմանագծին, ապա անպաշտպան կլինի Կապանը»։
Տեսանյութը ստորև