Մամուլ

Սյունիքի սահմանին փոխհրաձգություն է եղել

Սյունիքի սահմանին փոխհրաձգություն է եղել

Քիչ առաջ Սյունիքի մարզի սահմանային հատվածում Փահլասարի  եւ Դիցմայրի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել. «Ավելի ճիշտ եղել է փոխադարձ հրաձգություն Դիցմայր գյուղի ու Փայլասարի կողմերը»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը:

gevorg parsyan

Քաղաքապետը տեղեկացրեց, որ կրակոցներ հաճախ են լինում, սակայն այսօրվանն ավելի երկար է տեւել. «Թե որն է պատճառը, ես կարող եմ ասել, որ պատճառ չի լինում, միշտ էլ կրակոցներ լինում են, բայց այսօր անհամեմատ երկար տեւեց»,- ասաց Կապանի քաղաքապետը:

Նա այլ ինֆորմացիայի դեռեւս չէր տիրապետում։

Կիսվել