Սյունիքի մարզի Խնածախ գյուղը հայտնվել է հակառակորդի թիրախում
Սյունիքի մարզի Խնածախ գյուղը հայտնվել է հակառակորդի թիրախում
Shamshyan.com-ը գրում է․ Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակիչները հայտնվել են հակառակորդի թիրախում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները որոշել են վաղը՝ մայիսի 1-ին՝ ժամը 10:00-ին, բնակիչներով հավաքվել և իրենց բողոքի ձայնը այդ կերպ հասցնել իշխանություններին:
Shamshyan.com-ին զանգահարած բնակիչ Արշավիր Սիմոնյանը ասաց, որ այսօր եկել են իրենց գյուղից 150 մետր հեռավորություն վրա բարձունքում տեխնիկայով դիրքեր են կառուցել և տեղակայվել, իսկ պատկան մարմինները ոչ մի հուսադրող բան չեն ասում:
Ըստ զրուցակցի՝ այդպիսով վտանգաված է մոտ 800 բնակիչ ունեցող գյուղի կյանքը և անդորրը: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները եկել նայել են ու թողել հեռացել: