Մամուլ

Սկանդալային մեկնաբանությունից հետո Հովհաննես Ազոյանն անհետացել է

Սկանդալային մեկնաբանությունից հետո Հովհաննես Ազոյանն անհետացել է

ArmLur.am-ը գրում է․ «Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին։ Աշխարհին խաղաղություն։ Թող երբեք պատերազմը չկրկնվի»,-այս խոսքերի հեղինակը դերասան Հովհաննես Ազոյանն է: Երեկ Ազոյանը նման գրառում է արել Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի սոցցանցի պաշտոնական էջում, որտեղ վերջինս լուսանկարներ էր տարածել իրենց ընտանիքի ճամփորդությունից։

Նրանք այցելել էին Հադրութի շրջան, այդ թվում` Ազոխ քարանձավ։ Ազոյանի այս հայտարարությունը քննարկվեց ու քննադատվեց սոցցանցերում, բոլորը դատապարտեցին ու իրենց ցասումն արտահայտեցին՝ Ազոյանի հայտարարության վերաբերյալ: Այս ամենից հետո, վերջինս ստիպված եղավ իր սոցիալական ցանցում արձագանքել հայտարարություններին. «Թող, որ բոլորի ատելությունն ու չարությունն ինձ վրա ավարտվի։ Խաղաղաղությունը տիրի մեր սրտերին»։

ArmLur.am-ը առավոտվանից փորձում է Հովհաննես Ազոյանից պարզել, թե ինչու է որոշել նման գրառում կատարել, ինչի համար արժանացել է հանրության զայրույթին: Վերջինս կտրականապես չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:

hovhannes azoyan grarum

Նշենք, որ Հովհաննես Ազոյանը 2018 թվականի հեղափոխության գրեթե ողջ ժամանկահատվածում եղել է Նիկոլ Փաշինյանի կողքին: Հիմա էլ Ազոյանը շարունակում է «պաշտպանել» Նիկոլ Փաշինյանին ու քննադատել ընդդիմությանը:

ArmLur.am-ը Հովհաննես Ազոյանի հետ զրուցելու համար այցելել է նաեւ Սարյան փողոցում գտնվող «Ոսկեվազ» գինետուն, որը ըստ տեղեկությունների, պատկանում է նրան: Մենք տեղեկություններ ունեինք, որ Ազոյանն օմբողջ օրն այնտեղ է լինում: Սակայն գինետան աշխատակիցները մեզ փոխանցեցին, թե Հովհաննես Ազոյանն այլեւս որեւէ կապ չունի գինետան հետ ու իրենց ժամանակ առ ժամանակ որպես հաճորդ է այցելում:

Կիսվել