Սիրուշոն հրապարակել է նորածին դստեր լուսանկարը
Սիրուշոն հրապարակել է նորածին դստեր լուսանկարը
Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր սթորի էջում առաջին անգամ լուսանկար է հրապարակել նորածին դստեր հետ։
Երգչուհին դստերը գրկել է և ձեռքը դրել գլխին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ լույս աշխարհ է եկել երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը: Երգչուհին դստերը անվանել է Զաբել։ Նա ինստագրամյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ բացահայտելով դստեր անունն ու դրա նշանակությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին լույս աշխարհ է եկել երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը՝ Զաբելը։ Զույգը ունի երկու որդի՝ Ռոբերտը և Միքայելը։