Սիրիա մեկնած հայ բժիշկները իրականացրել են 394 վիրաբուժական միջամտություն՝ փրկելով մարդկային կյանքեր
Սիրիա մեկնած հայ բժիշկները իրականացրել են հարյուրավոր վիրաբուժական միջամտություններ՝ փրկելով մարդկային կյանքեր։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հստակեցնելով, հայ բժիշկների կատարած վիրահատությունների թիվը։
«Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու:
Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր իրականացրել են 394 վիրաբուժական միջամտություն»,– նշել է վարչապետը։
Հիշեցնենք՝ Սիրիա ուղարկված հայ մասնագետները հասցրել են 2420 մարդու բժշկական օգնություն ցուցաբերել և 48967 քմ ականազերծել։