Սիրիահայերը մերժել են Հայաստանում վերաբնակվելու առաջարկը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Սիրիահայերը մերժել են Հայաստանում վերաբնակվելու առաջարկը։ Սիրիայի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ քրդերի վերահսկողության տակ գտնվող Ղամշլիի շրջանում այս պահին էլ, տարբեր հաշվարկներով, շարունակում են ապրել 3800-4000 հայեր, որոնք հրաժարվում են տեղափոխվել Հալեպ:
Ըստ մեր աղբյուրի՝ նրանց առաջարկ է եղել վերաբնակվել Հայաստանում, սակայն նրանք մերժել են նաև այս առաջարկը՝ հայտնելով, թե իրենք տեղյակ են, որ Հայաստանում կյանքի պայմաններն ավելի լավը չեն:
Հայերով բնակեցված թաղամասերը դեռևս ռմբակոծության չեն ենթարկվել, թեև հրետանակոծության ձայները լավ լսելի են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: