Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տա. մեկ անգամ ազգին ճիշտը ասեք
Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տա. մեկ անգամ ազգին ճիշտը ասեք
«Առաջին լրատվական»-ը զրուցել է ազատամարտիկ Հովհաննես Հարությունյանի հետ:
Սերժ Սարգսյանը, նախօրեին ժամանելով խորհրդարան Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հարցերին պատասխանելու, հայտարարություն է տարածել, որ ինքը այդ որոշումը կայացրել է, քանի որ Ապրիլյան թեմայի շահարկումներին վերջ տալու և թեման փակելու ամենաշահագրգռված անձն է:
Սերժ Սարգսյանն, անկասկած, բացարձակապես միամիտ չէ՝ մտածելու համար, թե նրա պատասխանները, հանձնաժողով գալը, հանգեցնելու են թեման փակելուն՝ ինչպիսին էլ լինեն հարցերի պատասխանները:
Ավելին, այն, որ թեման ոչ միայն չի փակվելու, այլ ավելի է ծավալվելու, Սարգսյանն ինքն անուղղակի հաստատում է՝ հայտարարելով, որ արտակարգ դրությունից հետո հրավիրելու է ասուլիս և պատասխանելու է Ապրիլյանի մասին բոլոր հարցերին:
Առավել մանրամասն՝ 1in.am-ի տեսանյութում