Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ-ի գործարարների հետ
Aravot.am-ի տեղեկություններով` առաջիկա օրերին ՀՀԿ խմբակցությունը կլքեն գործարար թեւի ևս մի քանի պատգամավորներ: Շրջանառվում է Սամվել Ալեքսանյանի եւ Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) անունները: Մեր աղբյուրի փոխանցմամբ` ՀՀԿ գործարար թեւի ներկայացուցիչներն օրերս Արայիկ Գրիգորյանի առանձնատանը հանդիպում են ունեցել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումը կայացել է գործարարների նախաձեռնությամբ:
Սերժ Սարգսյանը դեմ չի եղել գործարարների`ՀՀԿ-ից հեռանալուն, եթե դա կնպաստի նրանց գործունեությանը:
Աղբյուր՝ aravot.am