Սերժի Վաչոն վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը. նա ազատ է արձակվել
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը:
Տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից մեր հարցին ի պատասխան ասացին, որ Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել: 1 միլիարդ դրամ գրավի որոշում կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Որոշումը կայացվել է հուլիսի 20-ին, բայց գրավը վճարվել է այսօր:
Վաչագան Ղազարյանը կալանավորվել է հունիսի 27-ին. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:
Ավելի մանրամասը՝ սկզբնաղբյուր կայքում