Սա զավեշտ չի պարոն նախարար․ ինձ են դիմում հարյուրավոր քաղաքացիներ իրենց խնդիրներով․ Նաիրա Զոհրաբյան
Սա զավեշտ չի պարոն նախարար․ ինձ են դիմում հարյուրավոր քաղաքացիներ իրենց խնդիրներով․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սա զավեշտ չի պարոն նախարար, սա այլեւս ողբերգություն է
Ազգային ժողովում ընթացող նիստին զուգահեռ՝ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և մնացյալի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեսյբուքյան էջում հետևյալ գրառումն է արել`
«Արդեն զավեշտի է վերածվում:
«Մեզ են դիմել հարյուրավոր, հազարավոր, բազմաթիվ քաղաքացիներ էս ինչ հարցով։ Հենց ասում ես`գոնե երեք հոգու տվյալ տուր կոնկրետ խնդրով զբաղվենք, հասկանանք` որտեղ է պրոբլեմը, փոխանցվում է առավելագույնը մի քաղաքացու տվյալ: Եվ սա օրինաչափություն է: Մի՛ արեք»
Հիմա պարոն Հարությունյան, ինձ յուրաքանչյուր օր դիմում է, այո, մի քանի հարյուր, կրկնում եմ, մի քանի հարյուր ՀՀ քաղաքացի և շատ դեպքերում անգամ բոլորին պատասխանելը գրեթե անհնար է:
Ու քանի որ Ձեր գրառումից ոնց որ թե հասկացա, որ պատրաստ եք մեր հայրենակիցների խնդիրները լսել և ինչպես գրել եք`խնդրով զբաղվել, եթե դեմ չեք, ես Ձեզ կփոխանցեմ ինձ հասցեագրված նամակների 1 տոկոսը: Շնորհակալ կլինեմ, եթե գոնե էդ մի տոկոսի խնդրով զբաղվեք:
Իսկ որպեսզի վստահ լինեք, թե օրական ինչ ծավալի է նամակների քանակը, տեղադրեմ միայն մեսենջերով, միայն վերջին 2-3 ժամվա ընթացքում մեր քաղաքացիներից ստացածս դիմումները:
Բնականաբար` ծածկելով նրանց պրոֆիլները:
Հ.Գ. Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք»: