«Սա այն հարցը չէր, որ այսպիսի կինո սարքեին». Սարգիս Գրիգորյանը` բերման ենթարկվելու մասին
«Սա այն հարցը չէր, որ այսպիսի կինո սարքեին». Սարգիս Գրիգորյանը` բերման ենթարկվելու մասին
Tert.am Life-ը գրում է․ «Ինձ բերման ենթարկելու պատճառն այն էր, որ արտակարգ դրության պայմաններում չի թույլատրվում հավաքներ կազմակերպել,- ասաց նա ու հավելեց, որ այս հարցով բողոք չունի,- Օրինապահներից բողոք չունեմ, ուղղակի խորհուրդ կտամ բոլորին նույն կերպ թևերը ոլորելով չտանել բաժին։ Իրենք գիտեն` ով է հանցագործ, պրովոկատոր, ով` ոչ։
Կարելի է ասել, որ հրավիրում են բաժին, ոչ թե այնպես մտնել թևերս, կարծես, վերջին հանցագործն էի։ Եթե ինձ հրավիրեին բաժին, ես ինքնակամ կգնայի»։
Սոցիալական հեռավորություն չպահպանսլու համար իրեն 50.000 դրամի չափով տուգանելու մասին քննարկումներից Սարգիսը տեղյակ չէ։ Չգիտի` իրականում իրեն տուգանե՞լ են, թե՞ ոչ։ Նրա խոսքով` իրեն դա ամենաքիչն է հետաքրքիր։
«Սոցիալական հեռավորությունից են խոսում, բայց 6 հոգու մի ուազի մեջ կիպ նստած տարան բաժին,- նկատեց նա ու հավելեց,- ինձ հիմա հետաքրքիր է` ինչ է սպասվում մեզ»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում