Մամուլ

«ՍԱՍ Գրուպ»-ը հրաժարվում է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին աշխատավարձ վճարել

«ՍԱՍ Գրուպ»-ը հրաժարվում է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին աշխատավարձ վճարել

Լրագրող Հասմիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուշադրություն

«ՍԱՍ Գրուպ»-ը հրաժարվում է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին աշխատավարձ վճարել. աշխատողներին կանչում են ու պարտադրում դիմում գրել էն մասին, որ իրենք իրենց հաշվին գնացել են արձակուրդ, հակառակ դեպքում կհեռացնեն աշխատանքից:

Աշխատողները հայտնվել են ծանր վիճակում: Զանգում են տարբեր պետական հիմնարկներ, ոչ մեկ հարցին լուծում չի տալիս, ՍՈՑԱՊ-ից զանգերին ընդհանրապես չեն պատասխանում:

Ու ստեղ հիշում ես պաշտոնյաների (ամենաբարձրից սկսած) հայտարարությունները, թե գործատուները պարտավոր են վճարել աշխատողների աշխատավարձերը:

Դրանք էդպես էլ մնում են հայտարարություն, իսկ մարդիկ իրենց պաշտպաններ են փնտրում:

Gayane Abrahamyan Heriknaz Tigranyan և մյուս պատգամավորներ, գուցե դուք ուղղորդեք իրենց, օգնեք»։

Կիսվել