Սամվել Շահրամանյանի դեմ հաղորդում եմ ներկայացնելու՝ պետական դավաճան լինելն ապացուցելու համար. Բաբաջանյան
Սամվել Շահրամանյանի դեմ հաղորդում եմ ներկայացնելու՝ պետական դավաճան լինելն ապացուցելու համար. Բաբաջանյան
Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը:
Ըստ Բաբաջանյանի, ԼՂ-ից Հայաստան վերադարձած այն 22 դավաճան պատգամավորները, որոնք ընտրեցին Սամվել Շահրամանյանին և ըստ էության դրանով հարուցեցին այն զարգացումները, որոնք վերջ դրեցին ԼՂ-ի գոյությանը, որոշել են Հայաստանում ստեղծել ԼՂ վտարանդի կառավարություն, ինչն իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում:
«Սա կարող է Ադրբեջանի համար Հայաստանի նկատմամբ էսկալացիայի լեգիտիմ հիմք դառնալ:
Ես պատրաստվում եմ իրավական որոշակի գործընթացներ ավարտելուց հետո, անձնապես Սամվել Շահրամանյանի դեմ հաղորդում ներկայացնել դատախազություն, պետական դավաճան լինելու խնդիրը իրավական ճանապարհով ապացուցելու համար։
Կրակի դադարեցման հայտարարության երկրորդ կետը՝ ԼՂ-ում գտնվող ՀՀ ԶՈՒ-ի դուրսբերման դրույթը հստակ է, որ ռուսների և ադրբեջանցիների հետ համաձայնեցված է տեղ գտել հայտարարության տեքստում:
Քաղաքական այդպիսի պատասխանատու հայտարարության հեղինակները, որոնք կարող էին Հայաստանին կրակի տալու նման կետ ներառել, որևէ դժվարություն չունեն Երևանում այսպիսի արկածախնդրությամբ զբաղվելու»,- ասել է Բաբաջանյանը: