Սամվել Բաբայանը նորից եկավ կառավարության շենք․ ՊՆ նախարարի մեքենան նույնպես այստեղ է
Սամվել Բաբայանը նորից եկավ կառավարության շենք․ ՊՆ նախարարի մեքենան նույնպես այստեղ է
Hraparak.am-ը գրում է, որ Սամվել Բաբայանը գտնվում է կառավարության շենքի դիմաց։ Քիչ առաջ նա լրագրողների ոչ մի հարցի չպատասխանեց, ասաց, որ օրերս հանդես կգա հայտարարությամբ և նստեց թանկարժեք ավտոմեքենան և հեռացավ, սակայն նա նորից հետ վերադարձավ ու մտավ շենք։
Քիչ առաջ այստեղ ժամանեց նաեւ Դավիթ Տոնոյանի մեքենան, սակայն նա մեքենայի մեջ չէ, հետևաբար՝ նա ևս շենքում է, ամենայն հավանականությամբ, Բաբայանի և Տոնոյանի մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում կառավարության շենքում։
Հիշեցնենք, որ այսօր Դավիթ Տոնոյանն այսօր ազատվել է պաշտոնից։ Այդ պաշտոնում նրան կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, որը 1999թ-2000 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար:
Նշենք, որ 2018թ․ մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում։