ՄամուլՏեսանյութ

Սամվել Բաբայանը՝ իր և Աննա Հակոբյանի շուրջ խոսակցությունների մասին

Սամվել Բաբայանը՝ իր և Աննա Հակոբյանի շուրջ խոսակցությունների մասին

168.am-ը գրում է․ Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնի տարածքում «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հանդիպել է արցախցիներին, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Նա անդրադարձել է իր և Աննա Հակոբյանի հետ կապված խոսակցություններին, նաև Հակոբյանի՝ հրամանատարական կետում լինելու փաստին:

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերին լրագրողների հետ հանդիպմանը ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետում լինելու և այդտեղ իր հետ միջադեպի առնչությամբ ասել էր․

«Քանի որ արգելված է եղել կողմնակի մարդկանց մուտքը հրամանատարական կետ, ես բարձրացել եմ վերև ճաշելու, իջել եմ, տեսել՝ նստած է տիկին Աննան էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները, և կողքը կանգած է Բաբայան Սամոն։

Բարևել եմ, նստել սեղանի շուրջ, որովհետև այնտեղ ընթանում էր դիտարժան մարտ, բոլորը շատ երկար ժամանակ լուսաբանում էին՝ հակառակորդի մուտքն էր դեպի Մատաղիս, երբ մեր զորքերը ջախջախում էին և բավականին էֆեկտիվ են ջախջախել։

anna hakobyan samvel babayan

Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ գործի չէր խառնվում, որևէ հարցի միջամտություն, ցուցումներ չէր տալիս, դիտարկում էր ընդամենը՝ ինչ է կատարվում մարտի դաշտում։

Երբ դա ավարտվեց, ես մոտեցա, խնդրեցի, ասացի՝ տիկին Աննա, այսպիսի տեսարժան բաներ չի լինելու, մնացած ուղղություններում ընթանում են մարտեր, նպատակահարմար է, որ դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող են նաև հայհոյել, կաշկանդվում են ձեզնից, ասաց՝ լավ։

Մի 20 րոպե նստեց, գնաց։ Չորս ժամ հետո ինձ կանչեցին Երևան»:

Սամվել Բաբայանը հանդիպմանը պատմել է.

«4-5 հոգի իրա հետ մարդ է եղել: 45 րոպեից հետ եմ եկել շտաբ՝ պրեզիդենտսկի, թողել են գնացել, ես էլ էդ մարդուն չեմ տեսել: Եթե ձեր էդ ասած անձին տեսել եմ բերանը բացած էնտեղ մեկի հետ խոսելիս, ես գլխով պատասխան եմ տալիս:

Էդ հեքիաթը, որ պատմում են… գիտե՞ք ինչ են պատմում, որ Աննան եկել ա ֆրոնտը ղեկավարել, դրա համար էլ տանուլ ենք տվել:

Ուրիշ բաներ էլ են ասում, թե հեն ա մի զապիս ունենք՝ Բաբայանն է, մեկ էլ Աննան՝ իրար հետ հյուրանոցում, հես ա տեսեք ինչ կոմպրոմատ ենք գցելու… ինչ սուտ ասես, հորինում են, ինչի՞ մասին ենք խոսում,- ասել է Բաբայանը և հավելել,- Մարդը ինքը պաշտոնի նստած՝ Նիկոլը աշխատավարձ է տալիս, զադաչա դնում, ասում են՝ Բաբայանը նիկոլական է, դուք ոչխա՞ր եք, արա: Դու նրան ծառայում ես, Բաբայա՞նն է նիկոլական»:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել