Սամվել Ալեքսանյանին բերման ենթարկեցին, իսկ որոշ ժամանակ անց նա սկսեց ֆինանսավորումներ անել
Սամվել Ալեքսանյանին բերման ենթարկեցին, իսկ որոշ ժամանակ անց նա սկսեց ֆինանսավորումներ անել
Ցույց տվեք ինձ գոնե մեկ դատավճիռ բազմաթիվ աղմկահարույց քրեական գործերով։ Չեք կարող ցույց տալ, որովհետև դրանք չկան։ Մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, ձերբակալվում են, ժամանակն անցնում է, քրեական գործերը չեն փակվում։
Ու հետո, ինչ-որ պահի, մարդուն կարող են նորից ձերբակալել։ ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանի դեմ գործը կարող եմ օրինակ բերել։ Բոլոր նման դեպքերը շինծու են։ Այս մասին «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով հրավիրած քննարկման ժամանակ իր ելույթում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Նոր էր իշխանափոխություն եղել, երբ հանկարծ ԱԱԾ-ն Սամվել Ալեքսանյանին բռնեց-տարավ: Կարճ ժամանակ անց, նա դարձավ հիմնական ֆինանսավորողը տարբեր հիմնադրամների:
Ավելին, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցվեց քրգործ, կալանավորվեց, ինչեր ասես՝ արվեց: Ի՞նչ եղավ. համաձայնություն և գործը սառեցված է»,- «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Մի ուրիշ օրինակ, ինչո՞ւ Մանվել Գրիգորյանին (ով իմ հերոսը չի եղել) սպանեցին, իսկ Գագիկ Մելքոնյանը պատգամավոր է:
2008-ին երկուսի անունն էլ հնչում էր հրապարակում. Գրիգորյանը չէր միացել Մարտի 1-ին…. Վրեժ է լուծվում»,- հավելեց իրավապաշտպանը: Իշխանյանն անդրադարձավ նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործին.
«Ինչո՞ւ է այսօր Հովսեփյանը հալածվում, որովհետև նա էր էս վարչապետ կոչեցյալի նկատմամբ քրգործի հեղինակը: Գնում է վրեժխնդրություն աջուձախ, վենդետա»: Բանախոսը հորդորեց իրավապաշտպանական հզոր շարժում սկսել: