Սահմանները փոխելու ցանկացած փորձ կբախվի Իրանի կոշտ արձագանքին․ Ռաիսի
Սահմանները փոխելու ցանկացած փորձ կբախվի Իրանի կոշտ արձագանքին․ Ռաիսի
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ անընդունելի է համարել տարածաշրջանի աշխարհաքաղաքական, պատմական ուղիների և Իրան-Հայաստան տարանցիկ ճանապարհի ցանկացած փոփոխություն։
Ռաիսին նաև ընդգծել է, որ սահմանները փոխելու ցանկացած փորձ կբախվի Իրանի կոշտ արձագանքին։
Իրանի նախագահը նաև նշել է, որ Եվրոպայի ռազմական ներկայությունը տարածաշրջանում ցանկացած պատրվակով անընդունելի է, և ներքին խնդիրները չեն կարող շեղել Իրանին իր ռազմավարական շահերից։