ՄամուլՏեսանյութ

Սահմանը բացվելու լուրից հետո մարդիկ լքում են գյուղը, շուտով թուրքը կգա, կլցվի․ Մարգարայի բնակիչ

Սահմանը բացվելու լուրից հետո մարդիկ լքում են գյուղը, շուտով թուրքը կգա, կլցվի․ Մարգարայի բնակիչ

Հայ-թուքական սահմանը բացելու համար հայկական կողմը ակտիվորեն շարունակում է Մարգարայի կամուրջի շինարարական աշխատանքները։ Իսկ ի՞նչ սպասելիքներ ունեն սահմանամերձ Մարգարայի բնակիչները։ 

MediaHub.am-ը եղել է գյուղում, զրուցել մարդկանց հետ, լսել նրանց կարծիքը։

«Գյուղացուն կխանգարի սահմանի բացումը։ Էժան ապրանքը կգա էնտեղից, գյուղացու ապրանքն էլ կմնա օդի մեջ։ Գյուղի ժողովուրդը եթե դրանով է ապրում, հիմա չի կարողանա դա անել»,- նշեց գյուղի բնակիչներից մեկը՝ Պարույր Անտոնյանը։

Բացի այդ, նա մտագոգություն հայտնեց, որ թուրքերը կգան, գյուղացուն տան համար բարձր գին կառաջարկեն, կսկսեն լցվել Մարգարա։

«Փող շատ ունեն, կգան, կլցվեն։ Նրանց քաղաքականությունն այն է, որ մանրից գան, լցվեն Հայաստան։ Կգան, էստեղ շուկա կբացեն, կսկսեն տեղակայվել էստեղ»,- նշեց նա։

Պարույր Անտոնյանը ցավով հայտնեց, որ մարդիկ կան՝ Թուրքիայի հետ սահմանը բացվելու լուրից հետո գնացել են։

Մանրամասները՝ MediaHub.am-ի տեսանյութում

Կիսվել