Աշխարհ

Սաակաշվիլին կոչ է արել պայքարել հայկական սցենարով

Սաակաշվիլին կոչ է արել պայքարել հայկական սցենարով

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից կոչ է արել իր համախոհներին իշխանության ներկայացուցիչների պայքարել հայկական սցենարով:

«Այս ընտրություններում մենք հաղթել ենք, բայց … Վրաստանի իշխանությունները խլեցին մեզնից այդ հաղթանակը: Ի՞նչ պետք է անել: Ստիպել վճարել այն գինը, որը պետք է վճարեն իշխանություններն ընտրությունների կեղծման համար:

Այդպես արեցին հարևան Հայաստանում: Այնտեղ Փաշինյանը պայքարում էր չորս անգամ ավելի մեծ օլիգարխի դեմ, քան Իվանիշվիլին, բայց հայ ժողովուրդն, ի վերջո հաղթեց»,- ուղերձն ընթերցել է Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան:

mixail saakashvili

«Մենք ժամանակ չունենք, մենք պետք է գործենք ամենուր և զանգվածաբար: Իհարկե, զուգահեռաբար մենք պետք է բողոքարկենք ընտրությունների արդյունքների դեմ ընտրական հանձնաժողովներում և ԿԸՀ-ում: Այժմ մենք ունենք փողոցային ակցիաներ անցկացնելու և բռնությանը դիմակայելու լիարժեք լեգիտիմություն»,- ասել է Սաակաշվիլին:

Նա ընդդիմադիր պատգամավորներին կոչ է արել դուրս գալ խորհրդարանից, քանի որ այդ մարմինը «կորցրել է պետության հարթակի գործառույթը»։

Փաստաբան Նիկա Գվարամիայի խոսքով՝ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները մտադիր են Սաակաշվիլիին տեղափոխել Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ։

Կիսվել