«Ռ. Քոչարյանը եկավ մի զույգ բոթասով, բայց պետության ղեկը թողեց կղզիներով». Կարեն Հովհաննիսյան
Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում.
«Ռոբերտ Քոչարյանի ողջ քաղաքական կյանքը հարցականներով լեցուն է: Նրան դարձրեցին ՀՀ նախագահ` առանց իրավական փաստաթղթային հիմքերն ապահովելու: Նա անցկացրեց մի քանի համապետական ընտրություններ, որոնք խայտառակ երևույթներ էին և հեռու էին ընտրություն կոչվելուց: Ռոբետ Քոչարյանն երկիրը կառավարեց՝ թշնամացնելով երբեմնի ընկերներին, նույնիսկ եղբայրների` հանուն իր իշխանության պահպանման:
Հեʹնց նա երկիրը վաճառեց օտարին` «գույք պարտքի դիմաց» պետականության համար ամոթալի գործարքով, հեʹնց նա հիմք դրեց պետական մակարդակով արտագաղթի՝ թույլատրելով մեր երկրում գործելու «համաերկրացիներ» ծրագիրը, հեʹնց նա Արցախին դուրս թողեց բանակցություններից, որպեսզի ինքը դառնա միանձնյա որոշողը իր բոլոր հետևանքներով: Այոʹ, Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ սպանությունների պատվիրատուն է, ով հանդգնել է հետը խոսել որպես հավասարը հավասարի, կամ իր կարերայի ճանապարհին կանգնել, սպանվել է անհասկանալի պայմաններում:
Եթե դատի տալ է, ապա ողջ ազգը պետք է հայցով դիմի դատարան, և Ռոբերտ Քոչարյանից պահանջի իʹր արտագաղթի, իʹր ոչ արժանապատիվ կյանքի, իʹր վախվորած կյանքի, իʹր զինվորի կյանքի և առողջության և վերջապես իրեն թալանելու համար պատասխանատվության ենթարկելու, փոխհատուցման պահանջով: Մի մարդ, ով եկավ պետություն կառավարելու մի զույգ բոթասով ու պետության ղեկը թողեց կղզիներով, բանկերով, հյուրանոցներով և աֆրիկաներում մեծ որսեր կազմակերպելով, պետք է ազգի կողմից ճանաչվի պետության համար վտանգավոր անձ և որպես դավաճան հայնտվի այնտեղ, որտեղ դավաճանների տեղն է…»: