Մամուլ

Ռուս սահմանապահները բռնել են հայ-թուրքական սահմանը հատած 5 մարդու (ֆոտո)

Ռուս սահմանապահները բռնել են հայ-թուրքական սահմանը հատած 5 մարդու

ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արտաշատի սահմանապահ ջոկատի հերթափոխը հայտնաբերել է 5 քաղաքացու, որոնք հայ-թուրքական սահմանը հատել են Արաքս գետով:

Ստուգողական համալիր միջոցառումների ընթացքում պարզվել է, որ բոլորը մեկ ընտանիքի անդամներ են՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, ուղևորվել են ԵՄ անդամ երկրներ՝ կյանքի ավելի լավ պայմաններ փնտրելու համար:

Սահմանախախտները հայ-թուրքական պետական սահմանի անօրինական հատումը բացատրել են տեղանքում ճիշտ չկողմնորոշվելու հանգամանքով:

Ձերբակալվածները, սահմանված կարգի համաձայն, փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար:

Ռուս սահմանապահները հատուկ շնորհակալություն են հայտնում սահմանապահ կետերի բնակիչներին՝ պետական սահմանի պահպանությանն աջակցելու համար:

հայ-թուրքական սահման
Կիսվել