Ռուսաստանն արգելել է Ջիմ Քերրի մուտքն իր երկիր
Ռուսաստանն արգելել է Ջիմ Քերրի մուտքն իր երկիր
Դերասան Ջիմ Քերրին ներառվել է Ռուսաստանի «սև ցուցակում»․ նրա մուտքը ՌԴ կարգելվի։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել են ՌԴ արտաքին հարցերով գերատեսչությունից։
Ընդհանուր առմամբ ցուցակում ընդգրկվել է 100 մարդ։
Ըստ ԱԳՆ-ի՝ մուտքը փակվել է՝ ի պատասխան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման շարունակվող պրակտիկայի։